211652_close_icon

Ռոմայի ֆուտբոլիստները մինչև մրցաշրջանի ավարտը հրաժարվել են իրենց աշխատավարձերից

views-count1001 դիտում article-date 22:45 19-04-2020
«Ռոմայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ առաջին թիմի բոլոր խաղացողները, ինչպես նաև մարզչական շտաբը մինչև մրցաշրջանի ավարտը հրաժարվել են իրենց ամբողջ աշխատավարձերձերից: Ֆուտբոլիստները նման քայլի են դիմել այն պատճառով, որ ակումբը ֆինանսական դժվարություններ ունի ճգնաժամի պայմաններում`կորոնավիրուսի համաճարակի պատճառով, հայտնում է Armsport.am-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոմայի» խաղացողներն ու մարզիչները ավելի քան 200 հազար եվրո են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին: Ինչպես նաև «Ռոման» հայտարարել էր 500 մարզաշապիկների թողարկման մասին, որոնց վաճառքից ստացված հասույթը կօգտագործվի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

Նմանատիպ նյութեր