7596 դիտում
15:08 21-04-2020
«Առաջին ալիքը» լքեց նաև Պետրոս Ղազարյանը. հայտնի է փոխարինողի անունը
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հանդես է եկել [url=http://www.tvradiocouncil.am/hy/news/khorhrdi-haytararutyuny-hanrayin-herustaynkerutyan-gortsadir-tnoreni-hrazharakani-veraberyal]հայտարարությամբ[/url], որտեղ ափոսոսանք է հայտնում ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակմանն առնչվող միջադեպի համար, որի հետևանքով Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պարտավորված եղավ հրաժարական տալ։
«Խորհուրդը հարգում է գործադիր տնօրենի անձնական պատասխանատվություն կրելու որոշումը՝ ընդունելով նրա հրաժարականը։ Միաժամանակ Խորհուրդն իր գնահատանքն է հայտնում Մարգարիտա Գրիգորյանին՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնում արդյունավետ, պրոֆեսիոնալ և անձնվեր աշխատանքի համար։ Խորհուրդը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանին։
Իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։ Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը։
Առաջիկայում Խորհուրդը կձևավորի մրցութային հանձնաժողով և կհայտարարի մրցույթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար»,- նշված է հայտարարությունում:
Նմանատիպ նյութեր
4018 դիտում
14:51 16-10-2015
Բիբինը ազատվեց աշխատանքից․ հայտնի է նաեւ նրան փոխարինողի անունը
11561 դիտում
08:38 13-03-2018
Ապրիլի 9-ից հետո նախարարներ են փոխվելու. հայտնի է Արմեն Ամիրյանին փոխարինողի անունը. «Իրատես»
6581 դիտում
09:12 30-03-2019
Հայտնի է Օրբելյանին փոխարինողի անունը․ «168 ժամ»
Այս բաժնից
892 դիտում
11:26 12-01-2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
673 դիտում
10:54 12-01-2025
Իրանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի հակաթուրքական պոտենցիալն օգտագործելը կարևոր է․ «ՀայաՔվե»
835 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան