211652_close_icon
views-count98914 դիտում article-date 11:44 22-04-2020

Ավանի ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են ավտովթարից հետո ԱՁ-ի տնօրենին ծեծի ենթարկած ու փախուստի դիմած անձանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 21-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազորները մի քանի օր կատարած հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, այնուհետև իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են ապրիլի 18-ին Ավան վարչական շրջանի Սաֆարյան և Վախթանգի փողոցների խաչմերուկում Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի վարորդին վթարից հետո ծեծի ենթարկողների ինքնությունը, ովքեր այնուհետև դիմել էին փախուստի։ Վթարից հետո նշված անձանց կողմից ծեծի ենթարկված Toyota-ի վարորդ՝ 41-ամյա Արտաշես Ն-ն աշխատում է «Արտաշես Նազարյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նրանք են Երևան քաղաքի Նուբարաշեն 6-րդ փողոցի բնակիչ՝ 37-ամյա Գևորգ Մելիքսեթյանը և Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Հովակիմյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ավանի ոստիկանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նշված անձինք ներկայացել են ոստիկանություն, կատարվածի մասին տվել բացատրություն և բաց թողնվել։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորք բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/18/1152774/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, ապրիլի 18-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում, Սաֆարյան-Վախթանգ փողոցների խաչմերուկում, Ավանի գերեզմանների դիմաց բախվել էին Երևանի բնակիչ՝ 42-ամյա Արտաշես Ն.-ի վարած Toyota Camry մակնիշի 51 ՍZ 005 համարանիշի և դեռևս ինքնությունը չպարզված վարորդի կողմից վարած Lada մակնիշի M 079 MK 750 RUS համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով, բարեխաբախտաբար, տուժածներ չէին եղել, սակայն վթարից հետո Lada-ի միջից դուրս եկած մի քանի հոգի հարձակվել էին Toyota-ի վարորդի ևվրա, հարվածել էին նրան, դիտավորյալ կոտրել ավտոմեքենայի առջևի և հետևի հողմապակիները, հետևի լուսարձակները և ձախակողմյան կողային հայելին և դիմել փախուստի: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 53 խումբը տեղում օգնություն էր ցուցաբերել Արտաշես Ն.-ին, որից հետո նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազորները: Դեպքի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակ, որտեղից ժամանել էին տեսուչներ Մանուկ Սիմոնյանն ու Արմեն Մանուշյանը: Ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել էին փախուստի դիմած, ռուսական համարանիշներով ավտոմեքենան՝ դեպքի վայրից մոտ 700 մետր հեռավորության վրա: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր