1023 դիտում
09:13 22-04-2020
Ջավախքում վարակի դեպք չի արձանագրվել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում ապրիլի 19-ին կորոնավիրուսի վարակման առաջին դեպքն է գրանցվել:
Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ դեպքը գրանցվել է Բորջոմի շրջանում, Ախալդաբա գյուղի 30-ամյա բնակիչ է վարակվել. «Վարակված տղամարդը վրացի է, մաքսատան աշխատող է, աշխատում է Թբիլիսիում, այնտեղից է եկել: Միայն իր մոտ է հաստատվել վիրուսը, մնացած ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել»:
Հենզել Մկոյանը հավելեց, որ Ախալքալաքի հիվանդանոցները, բժիշկները շատ բարձր մակարդակով պատրաստ են. խուճապի առիթ չկա: Պատգամավորը հավաստիացրեց, որ Ջավախքի հիվանդանոցներում թեստերի պակաս չկա, ավելին՝ չկա նաև շնչառական սարքերի խնդիր, բացի այդ՝ Ջավախքում որևէ դեպք չի գրանցվել, Ջավախքը շարունակում է համարվել կանաչ գոտի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1482 դիտում
16:03 18-05-2016
Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 2331 դեպք. ՀՀ ԱՆ
2552 դիտում
23:02 18-05-2016
Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 2331 դեպք. ՀՀ առողջապահության նախարարություն
1183 դիտում
18:00 10-05-2020
Արցախում կորոնավիրուսի վարակի 4 նոր դեպք է արձանագրվել․ Արցախի տեղեկատվական շտաբ
Այս բաժնից
1006 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1084 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»