19029 դիտում
14:29 23-04-2020
Մենք որոշեցինք, որ կունենանք առանձին ոստիկանություն և Ներքին գործերի նախարարություն. Փաշինյան
Մենք խնդիր ենք դրել, որ արդեն 2021 թվականի առաջին եռամսյակում ունենանք նոր Պարեկային ծառայություն, ինչը նշանակում է, որ ոստիկանության ամբողջ արտաքին ծառայությունը, պետք է ամբողջությամբ փոխվի, ընդ որում պետք է փոխվի ինչպես ձևով, այնպես էլ՝ բովանդակությամբ: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ դրա առաջին փուլը կրթական փուլն է. «Մեր նախնական պայմանավորվածությամբ՝ այն պետք է մեկնարկեր ապրիլից, բայց կորոնավիրուսի պատճառով մի քիչ հետաձգվեց»:
Վարչապետը նշեց, որ Պարեկային ծառայության ամբողջ ենթակառուցվածքը պետք է լինի ամբողջությամբ նոր՝ սկսած տեխնիկական միջոցներից, ավտոմեքենաներից, հագուստից. «Երկրորդ փուլում մենք կստեղծենք Ներքին գործերի նախարարություն: Հետագա ամբողջ քաղաքականությունը կիրականացնի ՆԳ նախարարությունը»:
Փաշինյանի խոսքով, ՆԳՆ ստեղծելու հարցում մշտապես կոնֆլիկտ է եղել խնդրի քաղաքական և զինվորական մասի բովանդակությունների միջև. «Խնդիր է եղել այնպես անել, որ զինվորական ծառայությունը դուրս լինի քաղաքական ազդեցություններից: Ի վերջո մենք հրաժարվել ենք այն տրամաբանությունից, որ հնարավորություն ստանանք քաղաքացիական անձանց նշանակել ոստիկանությունում, առավել ևս՝ ղեկավարի կարգավիճակով: Բայց մյուս կողմից ունենք իրավիճակ, երբ ոստիկանությունը ոլորտում քաղաքականություն մշակող մարմին չէ:
Այս կոնֆլիկտը լուծելու համար մենք որոշեցինք, որ կունենանք Ներքին գործերի նախարարություն: Այստեղ քաղաքական և քաղաքացիական հատվածը հստակ կտարանջատվի զինվորական հատվածից: ՀՀ Ոստիկանությունը կլինի հատուկ հարաբերությունների մեջ ՆԳՆ-ի հետ, կլինի դրա կազմում: Այդ հարաբերությունները կլինեն մոտավորապես այնպիսին, ինչպիսին է ՊՆ-ի և Գլխավոր շտաբի միջև հարաբերությունները»:
Նմանատիպ նյութեր
6599 դիտում
19:39 29-09-2018
ՀՀ ոստիկանություն-ՌԴ ներքին գործերի նախարարություն համագործակցությունը 25 տարեկան է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
62283 դիտում
15:37 28-11-2023
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով՝ ոստիկանության ներքին գործերի բաժինների նոր պետեր են նշանակվել
Այս բաժնից
592 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
889 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը
574 դիտում
19:00 21-01-2025
Կոստանյանն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր