211652_close_icon
views-count2794 դիտում article-date 15:46 23-04-2020

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ է նշանակվել Ստեփան Ծատուրյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի ապրիլի 22 թիվ 481- Ա որոշման համաձայն՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, Ստեփան Ծատուրյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից: Ստեփան Ծատուրյանի կենսագրական տվյալներ Աշխատանքային փորձ 2020թ․ հունվարից-ապրիլ «Դիպ Անալիտիկա» ՍՊԸ, տնօրեն 2017-2019թթ. «ՆորդԲայթս» ՍՊԸ, հիմնադիր, տնօրեն 2017- 2019թթ. «ԱպոլլոԲայթս» ՍՊԸ, տնօրեն 2012-2017թթ. «Նեյշնլ Ինսթրումենթս», Խելացի ցանցերի և մշտադիտարկման համակարգերի գծով բիզնեսի զարգացման տարածաշրջանային ղեկավար (Ռուսաստանը և ԱՊՀ, Արաբական երկրները և Աֆրիկա) 2008-2012թթ. «Նեյշնլ Ինսթրումենթս», Համակարգերի ավագ ճարտարագետ, Ներդրվող համակարգերի թիմի ղեկավար 2008-2008թթ. «Սաութ Թեք Քոնսալթինգ», տեխնիկական լուծումների ճարտարագետ 2006-2008թթ. ԱՄՆՄԶԳ Հայաստանի, Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագիր, Ավագ ծրագրավորող և տվյալների հավաքագրման համակարգող 2005-2006թթ. «ՍԱԴԱ Սիսթեմս Հայաստան», ծրագրային ճարտարագետ 2004-2005թթ. «Փրոջեքթ Հարմոնի» Հայաստան, ցանցային ադմինիստրատոր 2002-2004թթ. ՀՊՃՀ համակարգչային կենտրոն, կրտսեր ցանցային մասնագետ Կրթություն 2015-2018թթ. ՀԱՊՀ, Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետ, տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան՝ «Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր» մասնագիտությամբ 2001-2007թթ. ՀՊՃՀ, Կիբեռնետիկայի ֆակուլտետ՝ «Միկրոէլեկտրոնիկա և կիսահորդչային սարքեր» և «Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա» մասնագիտություններով: Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Նմանատիպ նյութեր