284488 դիտում
20:06 23-04-2020
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Lada Priora-ն ու ВАЗ 2106-ը. վարորդները տեղում մահացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 AA 831 համարանիշի և Lada Priora մակնիշի 36 MՍ 741 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բախման հետևանքով 06-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով 2 վարորդները տեղում մահացել են:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի համանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվակով:
Մահացածների մարմինները ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության բրիգադը տեղափոխել է Հրազդան բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը:
Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանն ու ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արտակ Ղազարյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Աշոտ Խաչատրյանի, Սերգո Երիցյանի և Վարդան Դավթյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդների ինքնությունը:
[b]
****
21:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ 06-ը վարել է Հրազդան քաղաքի բնակիչ, 81-ամյա Ալեքսեյ Գասպարյանը, իսկ Lada Priora-ն վարել է Հրազդան քաղաքի բնակիչ, 28-ամյա Արտակ Բաբայանը:[/b]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 222+
222+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2014 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)