981 դիտում
09:18 24-04-2020
Վերջին 6 տարիներին գյուղատնտեսությանը հասցված վնասը կազմել է 110 մլրդ դրամ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանում գյուղատնտեսությունն այսօր էլ աչքի է ընկնում բնակլիմայական ռիսկերի բարձր մակարդակով (կարկտահարություն, ցրտահարություն, երաշտ և այլն): Վերջին 6 տարիներին բնական աղետների հետևանքով գյուղատնտեսությանը հասցված վնասները կազմել են ավելի քան 110 մլրդ դրամ:
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը ապահովագրական ընկերությունների համար ցայսօր գրավիչ չի եղել: Պատկան մարմինը դա պայմանավորում է Հայաստանի տարածքային առանձնահատկություններով և բնակլիմայական պայմաններով: Նաև՝ որ գյուղատնտեսական արտադրությունը կազմակերպվում է բազմաբնույթ ուղղություններով: Իսկ սա լրացուցիչ ծախսեր ու ջանքեր է պահանջում ապահովագրական հիմնավորված սակագների սահմանման և ապահովագրական օբյեկտների կառավարման համար: Այս իսկ պատճառով էլ խոսվում է ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման մասին:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ապահովագրական համակարգն արդյունավետ չի լինի, եթե մենք ուշադրություն չդարձնենք կլիմայի փոփոխություններին հարմարվողականությանն ու դիմադրողականությանը: Ռիսկերը մեղմելու գործընթացը սկսվելու է կարկտահարության պատճառած վնասների կանխարգելումից: Հիմնական միջոցառումը կներառի կարկտային ամպերի հեռացման պետական համակարգի վերանայումը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1087 դիտում
16:32 11-09-2024
Բենզա և գազալցակայանները ՊԵԿ-ի ուշադրության ներքո են. պետությանը վնասը կազմել է 6.6 մլրդ դրամ
796 դիտում
12:02 12-11-2024
ՀՀ ռազմական բյուջեն 2025թ-ին կկազմի 664,7 մլրդ դրամ, ինչը 110 մլրդ դրամով ավելին է, քան այս տարի
Այս բաժնից
1723 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1495 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»