44134 դիտում
20:07 24-04-2020
Պատկան մարմինների փնթի աշխատանքի հետևանքով թերի կառուցված ճանապարհին հերթական ավտովթարն է տեղի ունեցել. պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացում պարզվել է երեկ՝ ապրիլի 23-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդի և վիրավորի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է Volkswagen մակնիշի 36 FN 609 համարանիշի ավտոմեքենան վարել է 23-ամյա Աբրահամ Գրիգորյանը:
Հիվանդանոց են տեղափոխվել վարորդն ու նրա ուղևոր, Վեդի քաղաքի բնակիչ, 32-ամյա Գասպար Եղյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու ուղևորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/23/1153151/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 23-ին հերթական խոշոր ավտովթարն էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ ժողովրդի կողմից արդեն ավտովթարների էպիկենտրոն համարվող՝ «վթարի վայրը փոխել չի կարելի» հատվածում, ճանապարհի թերի կառուցման պատճառով Volkswagen Jetta մակնիշի 36 FN 609 համարանիշի և ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվ էին գործել Մասիսի և Էրեբունու հիվանդանոցների բժիշկները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+