211652_close_icon
views-count1064 դիտում article-date 17:13 25-04-2020

ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը շնորհավորել է անասնաբույժներին մասնագիտական տոնի առթիվ

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանը տեսաուղերձով շնորհավորում է բոլոր անասնաբույժներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Նա անասնաբույժներին մաղթում է միշտ պահանջված լինել, գնահատված և ապրել արժանապատիվ կյանքով: «Սիրելի անասնաբույժներ, 2000 թվականից սկսած՝ ապրիլի վերջին շաբաթը համարվում է Անասնաբույժի միջազգային օր: Այդ օրը հռչակվել է Անասնաբուժության համաշխարհային ասոցիացիայի կողմից, որի նպատակը եղել է ցույց տալ, թե ինչպիսին է անասնաբույժի գործը, ինչ կարևորություն ունի այն, և ինչ ենք անում մենք սննդամթերքի անվտանգության ոլորտում, որը վերաբերում է կենդանական ծագման մթերքներին»,-նշում է Ավետիսյանը: Նա հիշեցնում է, որ 2019 թվականին առաջին անգամ պետական մակարդակով են նշել Անասնաբույժի օրը: Միջոցառումներ էին նախատեսված նաև այս տարի, սակայն հայտնի պատճառներով դրանք հետաձգվել են: Ավետիսյանի հավաստիացմամբ՝ անասնաբուժությունը ոչ միայն պայքար է կենդանիների հիվանդությունների, այլև մարդկանց հիվանդությունների դեմ: «Անասնաբույժների վատ աշխատանքը բժիշկների համար գլխացավանք կստեղծի»,-նշում է ՍԱՏՄ ղեկավարն ու հավելում, որ մեր երկրում անասնաբույժներն ըստ արժանվույն գնահատված չեն եղել, սակայն իրենք ջանք չեն խնայում դա շտկելու համար: Անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը՝ Ավետիսյանը շեշտեց, որ կենդանական ծագման մթերքից հնարավոր չէ վարակվել կորոնավիրուսով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր