211652_close_icon
views-count3514 դիտում article-date 23:56 26-04-2020

Մայիսի 1-ից NBA-ի խաղացողները կվերսկսեն անհատական մարզումները

ESPN հեռուստաընկերության լրագրող Ադրիան Վոյնարարովսկին Twitter-ում հայտնել է, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ակումբներին թույլ կտա մայիսի 1-ից բացել մարզաբազաները խաղացողների համար, հայտնում է [url=https://armsport.am/2020/04/26/%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab%d5%bd%d5%ab-1-%d5%ab%d6%81-nba-%d5%ab-%d5%a2%d5%a1%d5%bd%d5%af%d5%a5%d5%bf%d5%a2%d5%b8%d5%ac%d5%ab%d5%bd%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%be%d5%a5%d6%80%d5%bd%d5%af/]Armsport.am[/url]-ը: «Թիմերին թույլատրվելու է մարզաբազաները բացել անհատական աշխատանքի համար, բայց խմբային մարզումները դեռևս արգելված կլինեն», – գրել է լրագրողը: Ավելի վաղ ESPN-ը հայտնել էր, որ NBA-ի ղեկավարությունը և խաղացողների միությունը պայմանավորվել են բասկետբոլիստների աշխատավարձերը կրճատել 25% -ով`կորոնավիրուսի վարակի համաճարակի պատճառով: Ըստ հեռուստաալիքի, ապրիլ ամսվա համար վճարումները կկատարվեն ամբողջությամբ, բայց մայիսի 15-ից կկրճատվեն մեկ քառորդով: Ավելին, եթե բոլոր նախատեսված հանդիպումները անցկացվեն կանոնավոր մրցաշրջանի շրջանակներում, ապա ամբողջ գումարը կվերադարձվի բասկետբոլիստներին: Հիշեցնենք, որ մարտի 12-ին NBA-ն հայտարարեց մրցաշրջանի դադարեցումը անորոշ ժամանակով, այն բանից հետո, երբ կորոնավիրուս հայտնաբերվեց Յուտա Ջազի բասկետբոլիստ Ռուդի Գոբերի մոտ: Ֆրանսիացին դարձել է լիգայի առաջին վարակակիր խաղացողը:

Նմանատիպ նյութեր