Յուրա Մովսիսյանը շուտով կսկսի անհատական մարզումները
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մոտ օրերս կսկսի անհատական ծրագրով մարզվել: Այս մասին հայտնել է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:
Առաջիկայում ոտնաթաթի թեթև վնասվածք ունեցող Յուրա Մովսիսյանը կսկսի մարզվել Տարասովկայում գտնվող ակումբային մարզաբազայում:
«Սպարտակի» մարզչական և բժշկական շտաբի որոշմամբ Մովսիսյանը կշարունակի անհատական մարզումները և վերականգնողական միջոցառումների ողջ փուլը կանցնի Մոսկվայում:
Իսկ թե երբ հայ ֆուտբոլիստը կմիանա Շվեյցարիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Սպարտակին», այս մասին որոշում կկայացվի առաջիկա օրերին: