«Ռեալի» խաղացողները 2 ամսվա դադարից հետո վերսկսել են մարզումները. այն պահից, երբ կորոնավիրուսի պատճառով մրցաշրջանը կանգնեցվել էր:
«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, որը ծնկի ծանր վնասվածքից հետո ապաքինվել է, մասնակցել է մարզմանը:
27 տուրից հետո «Ռեալը» Իսպանիայի առաջնությունում ընթանում է 2-րդ տեղում՝ «Բարսելոնայից» ետ մնալով 2 միավորով:
Ավելի վաղ Լա Լիգան հայտարարել էր, որ մրցաշրջանը կարող է վերսկսվել հունիսի 12-ին: