4339 դիտում
11:54 29-04-2020
Հայտարարվել է Երևանի համար 100 ավտոբուսի գնման մրցույթ
Երևան քաղաքի համար հայտարարվել է 12 մ երկարությամբ, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված 100 ավտոբուսի գնման մրցույթ։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ավտոբուսների մրցույթը: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը: Մրցույթով նախատեսում ենք ձեռք բերել 12-մետր երկարությամբ, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում»,- նշել է Մարությանը:
Մրցույթը բաց կլինի մինչև 2020 թ. հունիսի 12-ը:
2019 թվականի դեկտեմբերի 25-ին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը հայտնել էր, որ նոր ցանցի համար պահանջվում է շուրջ 850 ավտոբուս և նախատեսվում է, որ դրանք կմատակարարվեն փուլերով։
Հ. Մարությանը փետրվար ամսին հույս էր հայտնել, որ ընթացիկ տարվա աշնանը 100 միավոր ավտոբուս կլինի Երևանում։
Նմանատիպ նյութեր
18146 դիտում
11:48 16-12-2021
Ձեր տրամադրությունը բարձրացնեմ. ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը. Հայկ Մարության
2231 դիտում
15:32 29-08-2018
Հայտարարվել է ՀՀ տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծառայության գնման մրցույթ
1598 դիտում
23:16 24-01-2022
Երևանի կանգառների մոտ կտեղադրվեն նոր աղբամաններ. շուրջ 1200 աղբամանի ձեռքբերման մրցույթ է հայտարարվել
Այս բաժնից
2812 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3964 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին