34053 դիտում
12:04 29-04-2020
Հայաստանը 3 օրով կբացի ցամաքային սահմանը Վրաստանի քաղաքացիների համար
Վրաստանի իշխանությունների խնդրանքով Հայաստանը 3 օրով ցամաքային միջանցք կբացի Վրաստանի քաղաքացիների համար, ովքեր եվրոպական երկրներից հայրենիք են ցանկանում վերադառնալ։
Այդ մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը` վկայակոչելով երկրի արտգործնախարարությունը:
Մասնավորապես, մայիսի 1-ին, 8-ին և 15-ին Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան «Բելավիա» ավիաուղիների միջոցով Մինսկով Եվրոպայից դեպի Երևան թռնել, որտեղից ԱԳՆ-ի կողմից տրամադրված ավտոբուսներով էլ կմեկնեն Վրաստան:
Հայրենիք մեկնել ցանկացողները պետք է նախապես կապ հաստատեն վրացական հյուպատոսության հետ, որպեսզի հստակեցվի նրանց թիվը։ Վրաստան վերադառնալուն պես բոլորը բժշկական հետազոտության կենթարկվեն, ինչից հետո երկշաբաթյա կարանտինային ռեժիմի մեջ կմնան։
Նմանատիպ նյութեր
71927 դիտում
14:33 02-07-2020
Վրաստանը ժամանակավորապես կբացի ցամաքային միջանցքը Հայաստանից վերադարձող ռուսաստանցիների համար. դեսպանատուն
9486 դիտում
20:38 25-08-2017
Հարավային Օսիան երկու օրով փակել է Վրաստանի հետ սահմանը
Այս բաժնից
679 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին