211652_close_icon

Հարավային Օսիան երկու օրով փակել է Վրաստանի հետ սահմանը

views-count9621 դիտում article-date 20:38 25-08-2017
Հարավային Օսիաի նախագահի մամլո ծառայությունը հայտարարել է, որ երկու օրով փակել է Վրաստանի հետ սահմանը: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` շաբաթ Հարավային Օսիան նշելու է Ռուսաստանի կողմից երկրի ինքնիշխանության ճանաչման իններորդ տարեդարձը: Ցխինվալում և շրջաններում կանցկացվեն տոնական միջոցառումներ: «Հարավային Օսիայի պետանվտանգության կոմիտեի նախագահ Միխայիլ Շաբանովն իր հերթին (նախագահի մոտ խորհրդակցությանը) պատմել է այսօրվանից մինչև օգոստոսի 27-ի առավոտ Վրաստանի հետ պետական սահմանին պարզեցված անցակետերի փակման մասին»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր