4320 դիտում
12:47 29-04-2020
Սևանի ափերը մաքրվում են. Ո՞ր շինությունները կքանդվեն սկզբում
Սեւանի ափամերձ տարածքների մաքրումը շենք-շինություններից մտնում է գործնական փուլ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն ավարտել է մինչեւ 1901,5 մետր բացարձակ նիշերում գտնվող ինչպես պետական եւ համայնքային, այնպես մասնավոր շենք-շինությունների գույքագրման աշխատանքները։
Շրջակա միջավայրի նախարարությունից նաեւ հայտնում են. «Ապամոնտաժման կամ քանդման ենթակա պետական եւ համայնքային շենք շինությունների մակերեսը կազմել է ավելի քան 4900 քառակուսի մետր, իսկ քանդման ենթակա մասնավոր կառույցների ընդհանուր մակերեսը գերազանցել է 68․000 քառակուսի մետրը։
Առաջին փուլով նախատեսվում է ապամոնտաժել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող շինությունները։ Այդ նպատակով Շրջակա միջավայրի նախարարության կարիքների համար «Սեւանա լճի առափնյա հատվածներում ջրածածկ պետական եւ համայնքային շենք-շինությունների ապամոնտաժման (քանդման) նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների» ձեռքբերման համար հայտարարվել է մրցույթ։
Սեւանա լճի մինչեւ 1901․5 մետր նիշերում գտնվող մասնավոր շենք-շինությունների քանդման աշխատանքների համար դրանց սեփականատերերին ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ քանդման աշխատանքներն ինքնուրույն իրականացնելու համար։ Պահանջը օրենքով սահմանված կարգով չիրականացնելու դեպքում այդ աշխատանքները կիրականացվի պետական միջոցների հաշվին՝ հետագայում այդ միջոցները մասնավոր սեփականատերերից գանձելու պայմանով:
Մրցույթին մասնակցելու վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթանալու համար կարող եք հետեւել առցանց [url=https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=6086853&fbclid=IwAR2RKSPqZTMHZQtQ8tVRIw8euTX5mKRtJx61IBgYFxY6mgilTZSqg0Cqlg8]հղմանը[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4693 դիտում
10:16 30-01-2021
Ապօրինի շինությունները կքանդվեն. ինչ հնարավորություն ունեն դրանց սեփականատերերը. «Ժամանակ»
1858 դիտում
22:13 15-01-2024
Երևանի Օղակաձև այգու 4-րդ հատվածի բոլոր սրճարանները կքանդվեն. քաղաքապետարան