211652_close_icon
views-count71435 դիտում article-date 16:46 29-04-2020

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Mercedes-ն ու Nissan-ը. BMW-ն ու Nissan-ն էլ հայտնվել են մայթին՝ կանաչ գազոնում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Մոսկովյան-Բայրոնի փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 67 ZZ 766 համարանիշի, Nissan Tiida մակնիշի 80 NA 990 համարանիշի և BMW մակնիշի 66 CC 686 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանաարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչներ Էդվարդ Գրիգորյանի և Անդրանիկ Քամալյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը։ Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ցուցանակներին, տապալել դրանք և հայտնվել մայթին՝ կանաչ գազոնում։ Կանաչ գազոնում է հայտնվել նաև Nissan-ը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փ փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Դ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվու, վերջինի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Օպերատիվորեն ժամանել են նաև Կենտրոն թաղապետարանի սանմաքրման աշխատակիցները, ովքեր կարճ ժամանակում տարածքը մաքրեցին վթարի հետքերից: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 148+
148+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր