908 դիտում
10:47 30-04-2020
«Կարմիր գծերի» նվազեցումը թեթևացնում է քաղաքացիների հոգսը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Կարմիր գծերի ներդրումը մայրաքաղաքում պարբերաբար առաջացնում էր քաղաքացիների դժգոհությունը: Ամենակարևոր խնդիրն այն էր, որ այն ի սկզբանե պատկանում էր մի ընկերության, որի ծագումն անհայտ էր, բնականաբար, ուղղվող գումարների հանգրվանը՝ ևս: Երբ կարմիր գծերը սպասարկող ընկերությունն անցավ Երևանի քաղաքապետարանին, ընկալելի ու հասկանալի դարձավ, թե ում են քաղաքացիները վճարում կայանատեղիների համար, որովհետև այդ վճարները սկսեցին մուտք գործել Երևանի բյուջե, ոչ թե մասնավոր ընկերության կամ անհատների գրպաններ:
Բայց արդյո՞ք Կենտրոնում ու Արաբկիրում կարմիր գծերը թողնելը նվազեցնում է դրանցով օգտվողների քանակը, որովհետև հայտնի է, որ բնակչության մի զգալի մասն ամեն օր աշխատանքի է գնում հենց այդ վարչական շրջաններ և ստիպված օգտվում է այդ շրջանների կայանատեղիներից, անգամ եթե իրենց բնակության վարչական շրջաններում կարմիր գծեր չկան: Ճիշտ է, կարմիր գծերի կիրառության աշխարհագրական նվազեցումը դրանցից օգտվողների նկատմամբ միևնույն քանակական էֆեկտը չի խոստանում, բայց ամեն դեպքում թեթևացնում է քաղաքացիների մի որոշ հատվածի հոգսը»:
[b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
901 դիտում
14:29 16-10-2014
Կառավարությունը թեթևացնում է սահմանամերձ համայնքի հոգսը
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»