211652_close_icon

Ամփոփվել են «Ծրագրավորման հիմունքներ» դրամաշնորհային մրցույթի արդյունքները

views-count878 դիտում article-date 16:03 30-04-2020
Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման դրամաշնորհային մրցույթի արդյունքները։ Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (Covid-2019) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թվականի ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար։ Մրցութային հանձնաժողովի գնահատման արդյունքում 18 հայտադիմումներից հաղթող է ճանաչվել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, որը ծրագրի շրջանակներում շուրջ 2,000 մասնակցի համար կազմակերպելու է «Ծրագրավորման հիմունքներ» թեմայով երկամսյա առցանց դասընթացներ (շաբաթական առնվազն երկու անգամ հաճախականությամբ), որոնց կարող են մասնակցել Երևանում և մարզերում բնակվող քաղաքացիները։ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացը հնարավորություն է տալու` ուսանողներին ծանոթանալու համակարգչային գիտությունների հիմունքներին, հաղորդելու C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ, ձևավորելու կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն ուսանողի հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ, զարգացնելու ինժեներական մտածողություն և մասնագիտական հետաքրքրասիրություն, նպաստելու ուսանողների ինքնակրթությանը։ Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլի 8-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել էր դրամաշնորհների մրցույթ՝ այլ որորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման նպատակով, որի գնահատման մեխանիզմի մանրամասները ներկայացված են նախարարության կայքում:

Նմանատիպ նյութեր