2672 դիտում
23:50 30-04-2020
Կառավարման համակարգում հակասությունների, իրարամերժ հայտարարությունների ծավալը և որակը ապշեցնող է. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
[b]Ներկառավարական հակասություններ[/b]
Կառավարման համակարգում հակասությունների, իրարամերժ հայտարարությունների ծավալը և որակը ապշեցնող է։
Տպավորություն է ստեղծվում, թե միասնական կառավարում այլևս գոյություն չունի, և ամեն լայվ պատասխանատու է միայն իր համար։ Վարչապետն ու նախարարները հակասում են ոչ միայն միմյանց, այլև իրենք իրենց՝ մի օր բան, վաղը՝ նույն թեմայով լրիվ հակառակը։
Հակասություններ արձանագրվում են ոչ միայն տեսակետների և անելիքների առումով, այլև՝ թվերի։ Թվում է, թե ընդամենը պետք է թվերը ճշտել, և դրանք նույնը կլինեն բոլորի համար։
Ապրիլի 21 ին ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հայտարարել էր, որ մինչ այս պահը Հայաստան են վերադարձել մոտ 22000 մեր հայրենակիցներ։ Աշխարհագրությունը բավականին լայն է՝ ԱՄՆ, ՌԴ, Ղազախստան, Ուկրաինա, Չեխիա, եվրոպական այլ երկրներ:
Ժամանածների վերաբերյալ զարմանալիորեն այլ թիվ է ներկայացնում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից մեկնարկած «INSTALIVE» հանդիպումների շարքի շրջանակում տեղի ունեցած զրույցում նա հայտնել է, որ Մարտի 1-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 63 հազար ՀՀ քաղաքացի։
Ապրիլի 26-ին Արսեն Թորոսյանը Ազատություն ռադիոկայանի հարցազրույցում արձանագրեց, որ արտերկրից վերադարձածների 10-15 տոկոսի մոտ լինում են հաստատված դրական պատասխաններ։
Արտգործնախարարն ու իր փոխնախարարը լրիվ տարբեր թվեր են ներկայացնում. մի պարզ հարցի շուրջ՝ մոտ 300 տոկոսի անճշտություն։
Մնում է հարցնել՝ իսկ կարո՞ղ է Լավրովի հետ էլ են այդպես բանակցում ու մինչև հիմա չեն հասկանում՝ փուլայի՞ն, թե փաթեթայի՞ն լուծման մասին է խոսքը։
Առողջապահության նախարարը լրիվ այլ մոլորակ է ներկայացնում. ըստ նրա թվերի՝ միայն հայրենիք վերադարձածների հաշվին մենք պետք է ունենայինք մինչև 6-7 հազար հիվանդ։
Կարո՞ղ ենք ենթադրել, որ այսօր ողջ կառավարման համակարգն է այսպիսին՝ ցաքուցրիվ և անվստահելի։ Եթե այո, ապա կանխատեսումները խիստ ոչ հուսադրող են։
[b]
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»[/b]
Նմանատիպ նյութեր
1159 դիտում
13:51 14-11-2019
Մի շարք հնչեղ դատավարություններով արդարացվում է կառավարման անգործությունը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
6064 դիտում
17:34 15-11-2017
Մտածենք լայն, չվախենանք առաջընթացից. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Այս բաժնից
550 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
895 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել