211652_close_icon
views-count1902 դիտում article-date 18:04 01-05-2020

Ռոբերտ Քոչարյանը կենթարկվի դիագնոստիկ վիրահատության

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կենթարկվի դիագնոստիկ վիրահատության, որի արդյունքում կորոշվի՝ ինչ վիրահատություն կատարել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը։ «Վիրահատությունը կլինի մի քանի օրից, չեմ կարող հստակ օր ասել, մինչև որ հետազոտությունները, կոնսերվատիվ դեղորայքային բուժումը, նախավիրահատական պատրաստությունն ավարտվեն»,- նշեց Չարչյանը։ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 28-ին տեղափոխվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար։ Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով դատական հերթական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։

Նմանատիպ նյութեր