6284 դիտում
17:41 03-05-2020
Արթուր Վանեցյան. Ազատ խոսքն ու անկախ մամուլը մարդկության պատմության խոշորագույն նվաճումներից է
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ինստագրամյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։
«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, սիրելի գործընկերներ
Օրվա խորհրդին հետևելով՝ շնորհավորում եմ բոլոր լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք իրենց սկզբունքային և հետևողական աշխատանքով ամենօրյա լրատվություն են տրամադրում հանրությանը։
Հայտնի ճշմարտություն է, որ ազատ խոսքն ու անկախ մամուլը մարդկության պատմության խոշորագույն նվաճումներից է, արժեքային այն հիմնասյունը, որի վրա խարսխված է ժողովրդավարությունը:
Վստահ եմ, որ Հայաստանի ժողովրդավարական ապագան անկասելի է, իսկ այդ ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ են ազատ ու սկզբունքային լրատվամիջոցներ։
Վերջին ժամանակների իրադարձությունները ցույց տվեցին, որ լրատվամիջոցները կանգ չեն առնում ո՛չ ճնշումների և ո՛չ էլ արհեստականորեն դժվարությունների առջև ու վճռական կերպով կյանքի են կոչում իրենց առաքելությունը։
Լրատվամիջոցների սիրելի՛ ներկայացուցիչներ,
ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի առթիվ և շնորհակալություն հայտնում այն մեծ ու անգնահատելի աշխատանքի համար, որը դուք իրականացնում եք ամեն օր։
Մաղթում եմ ստեղծագործական նոր վերելքներ, մեծ տպաքանակներ եւ լայն լսարան: Առողջություն ձեզ եւ ձեր ընտանիքներին։
Հ.Գ. Հաշվի առնելով վերջին ներքաղաքական զարգացումները, համոզված եմ, որ մոտ ապագայում մեզ սպասվում են քաղաքական խոշոր իրադարձություններ, որտեղ ձեր աշխատանքն ամենապահանջվածն ու ամենագնահատվածն է լինելու»:
Նմանատիպ նյութեր
994 դիտում
19:26 27-05-2024
«Ադրբեջանական մամուլը Բագրատ Սրբազանի դեմ հարձակվում է նույն բառամթերքով, ինչ նիկոլական մամուլը»․ քաղաքագետ
Այս բաժնից
895 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
691 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
781 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը