ԱՄՆ-ը հայտարարել է, որ ապացույցներ ունի, որ կորոնավիրուսը տարածվել է չինական լաբորատորիայից
ԱՄՆ-ը բավական մեծ թվով ապացույցներ ունի, որոնք հաստատում են, որ կորոնավիրուսը սկսվել է աշխարհով մեկ տարածվել չինական Ուհան քաղաքի լաբորատորիայից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Մենք հենց սկզբից էինք ասել, որ վիրուսը հայտնվել է Ուհանում: Հիմա դա ողջ աշխարհն է տեսնում: Մենք կարող ենք հաստատել, որ Չինաստանն ամեն ինչ արել է, որ մյուս երկրները ժամանակին չիմանային, թե ինչ է տեղի ունեցել: Բազմաթիվ ապացույցներ կան, որոնց մի մասը բոլորին է հասանելի», ասել է Պամպեոն:
Մինչ այդ ԱՄՆ-ը դատական հայց էր ներկայացրել Չինաստանի դեմ, որ վերջինիս ներկայացուցիչները կորոնավիրուսի մասին ոչ ստույգ տեղեկություններ են տարածել: Սպիտակ տունը Չինաստանին մեղադրել էր նաև անորակ թեստեր տրամադրելու մեջ: