211652_close_icon
views-count788 դիտում article-date 16:34 04-05-2020

Զորացրված երիտասարդն արտակարգ դրությամբ պայմանավորված չի կարողացել հաշվառվել բնակության հասցեում և կնքել աշխատանքային պայմանագիր․ ՄԻՊ- աջակցությամբ խնդիրը լուծվել է

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված որդուն կրկին բնակության հասցեում հաշվառվելուն աջակցելու հարցում։ Նա տեղեկացրել է, որ որդին դիմել է տարածքային զինվորական կոմիսարիատ, որտեղ իրենից պահանջել են Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումից ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, իսկ անձնագրային բաժանմունքում պահանջված փաստաթղթի տրամադրումը մերժվել է այն հիմնավորմամբ, որ արտակարգ դրությամբ պայմանավորված որևէ անձնագրային գործարք չի իրականացնում։ Քաղաքացին նշել է նաև, որ այդ հանգամանքով պայմանավորված որդին չի կարողանում կնքել աշխատանքային պայմանագիր, ինչի արդյունքում ընտանիքը հայտնվել է սոցիալական ծանր դրության մեջ։ Քաղաքացու ներկայացրած տեղեկությունները Պաշտպանի ներկայացուցիչը հեռախոսակապի միջոցով քննարկել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային բաժանմունքի պետի հետ։ Արդյունքում անձնագրային բաժանմունքի պետը պատրաստակամություն է հայտնել լրացուցիչ ընդունել քաղաքացուն և ձեռնարկել խնդրի լուծմանն ուղղված անհրաժեշտ միջոցներ։ Ավելի ուշ քաղաքացին կրկին կապ է հաստատել Պաշտպանի ներկայացուցչի հետ և հայտնել է, որ որդին արդեն իսկ անձնագրային բաժանմունքից ստացել է անհրաժեշտ փաստաթղթերը և ներկայացրել տարածքային զինկոմիսարիատ։

Նմանատիպ նյութեր