ԱԱԾ մամուլի կենտրոնը հերքում է ԱԱԾ տնօրենի ազատման վերաբերյալ լուրերը
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի և մի խումբ աշխատակիցների կողմից ազատման դիմում գրելու վերաբերյալ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ «[url=https://armenpress.am/arm/news/1014556.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
«Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը»,- ընդգծեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Լրատվամիջոցներում ազատման դիմումների պատճառների վերաբերյալ լուրերում տարբեր հանգամանքներ էին նշվում։