1387 դիտում
19:16 07-05-2020
Հայաստանը մնում է կիսաավտորիտար պետություն, թեև իր ժողովրդավարական ցուցանիշները բարելավել է․ Freedom House
Հայաստանը իր ժողովրդավարական ցուցանիշները բարելավել է 2,93-ց մինչեւ 3,00 բալ, նշվում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության Nations in Transit-2020 նոր զեկույցում։
Զեկույցի համաձայն՝ Հայաստանը նախկինի պես մնում է կիսահամախմբված ավտորիտար ռեժիմով պետություն:
Զեկույցի հեղինակները ուշադրություն են դարձրել Հայաստանում եւ Ուկրաինայում երկու տարվա ընթացքում վերափոխումներին։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այժմ կբախվեն հույսերն արադարացնելու, վստահությունը պահպանելու եւ առանց ժողովրդավարական նորմերը խախտելու կոռումպացված համակարգերի վերակազմավորման բարդ խնդրի հետ»,- ասվում է զեկույցում։
Զեկույցում հեղինակները նաեւ անդրադարձել են Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցին։
Ըստ հեղինակների՝ այդ հարցը «գլխացավանք է դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար», ով նախագիծը ժառանգել է կոռումպացված վարչակազմից, որը տապալվեց 2018թ․ ժողովրդական ցույցերի ժամանակ։
«Ակտիվիստները մի քանի ամսվա ընթացքում արգելափակում էին դեպի հանքավայր տանող ճանապարհները։ Նրանց խոսքերով՝ եթե Փաշինյանը հավանություն տա այս նախագծին, ապա կապացուցի, որ ոչնչով չի տարբերվում այն ղեկավարներից, ում նա փոխարինել է»,- հավելում են զեկույցի հեղինակները։
Նշենք, որ վարկանիշի համաձայն, ամենաժողովրդավարական երկրներից են համարվում Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Չեխիան։ Մյուս բեւեռում են Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Ադրբեջանը։
Նմանատիպ նյութեր
1258 դիտում
11:03 24-01-2014
Ադրբեջանը եղել և մնում է անազատ երկիր. Freedom House
8500 դիտում
22:37 16-01-2018
Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին