211652_close_icon
views-count1544 դիտում article-date 13:02 12-02-2021

Լրագրողներն իրենց աշխատանքն են կատարում, որևէ պետպաշտոնյա իրավունք չունի անհիմն մեղադրանքներ հնչեցնել, եթե հարցերն իր համար անհարմար են. «Մեդիա պաշտպանը»՝ վարչապետի օգնականի հայտարարության մասին

Վարչապետի նորանշանակ օգնական, մասնագիտությամբ ատամնաբուժ՝  Գագիկ Իսախանյանը, Հանրապետության Հրապարակում անհետ կորած զինվորների ծնողների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում  նշել է, որ լրագրողներն ու լրատվականները շատ են խանգարում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը: 

Զինվորների ծնողները մեղադրում են կառավարությանը, որ վերջիններս անգործության են մատնված ու չեն կարողանում իրենց որդիների հարցն արագ լուծել, բայց Նիկոլ Փաշինյանի օգնականը մեղադրում է լրատվականներին։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը քանիցս նշել է, որ ներկա իշխանություններն իրենց թերություններում մեղավոր են փնտրում և շատ ժամանակ որպես մեղավոր տեսնում լրատվականներին։ Վերջին շրջանում ավելացել են խոսքի ազատության դեմ ուղղված քայլերը։ Լրատվականներն ու լրագրողներն իրենց մասնագիտական աշխատանքն են կատարում և որևէ պետպաշտոնյա իրավունք չունի անհիմն մեղադրանքներ հնչեցնել, եթե լրագրողների հարցերն իրենց համար անհարմար են։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում դադարեցնել այս արատավոր պրակտիկան և լրագրողների դեմ արշավը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Լրատվականների դեմ արշավը շարունակվում է․ Մեդիա Պաշտպան ———————————————————————— Վարչապետի նորանշանակ օգնական,...

Posted by Media Advocate/ Մեդիա Պաշտպան on 2021 թ. փետրվարի 12, ուրբաթ

Նմանատիպ նյութեր