211652_close_icon
views-count31312 դիտում article-date 09:56 11-05-2020

ՀՀ ՊՆ ծառայողի կողմից Բերդ քաղաքում վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանի կողմից ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ մայիսի 10-ին, «Բերդ» բժշկական կենտրոնում Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ՝ 58-ամյա Արայիկ Զաքարյանի մահվան փաստով։ Մայիսի 9-ին, ժամը 21։15-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Մինաս Կարապետյանը իր վարած Opel Astra մակնիշի 36 CՏ 068 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի փողոցում վրաերթի էր ենթարկել Ա. Զաքարյանին։ Վերջինս էլ տեղափոխվել էր հիվանդանոց։ Դեպքի վայր էին ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետի պաշտոնակատար Ղազարյանի գլխավորությամբ։ Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Կարապետյանը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր