211652_close_icon

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գրասենյակն աջակցել է ԱԻ նախարարությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1015 դիտում article-date 15:31 11-05-2020
Մայիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գրասենյակի (DTRA) միջև, երկարամյա և արդյունավետ համագործակցության շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման դեպքերի կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման նպատակով, DTRA կողմից ԱԻՆ-ին տրամադրվեց աջակցություն անհատական պաշտպանական միջոցների տեսքով (շնչադիմակ, ձեռնոց, պաշտպանիչ ակնոց, քլորի և ալկոհոլի հիմքով վարակազերծող նյութ): ԱԻ նախարարի անունից ԱԻՆ գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց ամերիկյան կողմին նյութական աջակցության համար և կարևորեց երկու կառույցների համագործակցությունը՝ հանուն գործընկերության, փոխօգնության և արտակարգ իրավիճակների դեպքում՝ ռիսկերի նվազման:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր