1175 դիտում
10:53 12-05-2020
Ինչպես ճիշտ կառավարել կոշտ կենցաղային թափոնները․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Աղբահանության համակարգը դեռ հեռու է ինքնածախսածածկում ապահովելուց։ Համայնքներում աղբահանության ծառայությունների մատուցման համար կատարված ծախսերը կրկնակի գերազանցում են ծառայությունների դիմաց հավաքագրված վարձավճարները։ Մասնավորապես՝ աղբահանության դիմաց վարձավճարները մարզերում կազմում են աղբահանության վրա կատարված ծախսերի 43,9 տոկոսը, իսկ հանրապետությունում (ներառյալ Երևանը)՝ 50 տոկոս։ Երևանում 2018 թ. աղբահանության և սանիտարական մաքրման վրա կատարված ծախսերը կազմել են 4,968 մլրդ դրամ, իսկ աղբահանության եկամուտները՝ 2,850 մլրդ դրամ, որից ֆիզիկական անձանցից հավաքված վարձավճարները կազմել են 1,512 մլրդ դրամ, տնտեսվարող սուբյեկտներից հավաքվածը՝ 1,338 մլրդ դրամ։
Ուզում ենք ասել՝ աղբահանության և աղբավայրերի կառավարման համակարգի արդիականացումն, անխուսափելիորեն, կհանգեցնի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ինքնարժեքի բարձրացման: Այսինքն՝ գալու է մի պահ, երբ համայնքները (կամ կազմակերպությունները) ստիպված են լինելու վերանայել ներկայումս գործող դրույքաչափերը: Պարզ է, որ սոցիալական գործոնից ելնելով՝ հանրության ստվար մասը դրան պատրաստ չի լինելու: Ուրեմն, պետք է գտել այն ճանապարհը, որ մեզ թույլ կտա աղբահանության անմխիթար վիճակից անցնել արդյունավետ համակարգի՝ այդ փոփոխությունը անպայման զուգակցելով սոցիալական գործոնի հետ: Այս ձևը թույլ կտա գործնականացնել այն, ինչ այս տարիներ շարունակ քննարկվում է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1944 դիտում
15:33 21-08-2019
Արգելվում է բժշկական թափոնները խառնել կենցաղային թափոնների հետ. Առողջապահության նախարարություն
1466 դիտում
13:31 08-12-2020
Ժամանակն է տեսակավորել կենցաղային թափոնները. Հայկ Մարության
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»