1010 դիտում
13:22 12-05-2020
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին հայտնել է Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
«Այս պահին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ, դրանցից 10-ը գրանցվել են, մնացածների մասին տեղեկություններ չկան»,- ասել է Ալումյանը։
Մայիսի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացված 3 միջորդությունների քննարկումը՝ Քոչարյանի կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու վերաբերյալ։ Դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին, ժամը 17։50-ին։
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող ՀՀ երկրորդ նախագահը մայիսի 12-ի առավոտյան վիրահատվել է։ Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։
Նմանատիպ նյութեր
2343 դիտում
10:22 12-11-2018
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՄԻԵԴ գանգատ է ներկայացրել պաշտպանության իրավունքի խախտման հիմքով
2235 դիտում
15:14 11-01-2019
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին
3598 դիտում
19:48 18-01-2019
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել կալանավորման որոշման դեմ