Կառավարության վաղվա նիստում կքննարկվի Հայաստանում արտակարգ դրության ժամկետը մինչև հունիսի 13-ը երկարաձգելու հարցը
[url=https://www.tert.am/am/news/2020/05/13/Gov/3288627]Tert.am[/url]-ը գրում է. ՀՀ կառավարության վաղվա նիստում կքննարկվի որոշման նախագիծ, ըստ որի` Հայաստանում 30 օրով` մինչև 2020թ. հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ` կերկարաձգվի արտակարգ դրության ժամկետը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:
Որոշման մեջ նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։
Որոշման նախագծով, ի թիվս այլ դրույթների՝ սահմանվում է.
ա. 5-րդ կետում «սահմանափակվել այդ անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքը որոշակի տարածքի (վայրի) սահմաններում» բառերը փոխարինել «կիրառվել հարկադիր հոսպիտալացում կամ մեկուսացում:» բառերով.
բ. 6-րդ կետում «անձինք պետք է տեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր» բառերը փոխարինել «անձանց նկատմամբ կիրառվում է մեկուսացում» բառերով: