211652_close_icon
views-count891 դիտում article-date 16:29 14-05-2020

ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհային մրցույց է հայտարարել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթության որակի ապահովում» ծրագրի «Ֆինանսական գրագիտության, ձեռնարկատիրական հմտությունների զարգացման, մասնագիտական կրթության վերաբերյալ հեռուստահաղորդաշարերի, սոցիալական հոլովակների և կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի պատրաստում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ հետևյալ անվանակարգերում՝ [url=http://escs.am/am/news/6356]Կարճամետրաժ խաղարկային ֆիլմի պատրաստում և տարածում [/url] [url=http://escs.am/am/news/6358]Հեռուստաֆիլմերի պատրաստում և տարածում[/url] [url=http://escs.am/am/news/6357]Հեռուստահաղորդաշարերի պատրաստում և տարածում[/url] Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, դրամաշնորհը տրամադրվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման: Հայտերն ընդունվում են 2020 թվականի մայիսի 12-ից մինչ հունիսի 12-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (ք. Երևան, Կառավարական 2-րդ տուն, Վ. Սարգսյան 3, 705 սենյակ, 7-րդ հարկ)։

Նմանատիպ նյութեր