211652_close_icon
views-count4337 դիտում article-date 14:15 14-05-2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. News.am

Առողջապահության նախարարությունում կան կորոնավիրուսի հաստատված դրական դեպքեր, վերջիններիս սերտ շփման շրջանակը պարզվել է։ Այս մասին [url=https://news.am/arm/news/578570.html]NEWS.am[/url]-ի հետ զրույցում նշեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նա հայտնեց, որ նախարարը նույնպես մեկուսացված է. «Շարունակվում են համաճարակաբանական գործողությունները: Դեպքերն արձանագրվել են 2 օր առաջ»,-հավելեց խոսնակը: Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 142 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3860 է, մահացածների թիվը՝ 49: Առողջացել է 72 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր