822 դիտում
23:40 14-05-2020
Արտերկրում գտնվող և զորակոչից տարկետում չստացած քաղաքացիները ժամանակին վերադառնալու և քրեական պատասխանատվության չենթարկվելու խնդիր ունեն. ՀՔԱՎ
ՀՔԱ Վանաձորի գրրասենյակը շարունակում է ահազանգեր ստանալ՝ նոր կորոնավիուսային վարակի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությամբ պայմանավորված զորակոչիկների շրջանում առաջացած մի շարք խնդիրների վերաբերյալ:
Այս անգամ ՀՔԱՎ է դիմել քաղաքացի, որը գտնվում է արտերկրում եւ տարկետման ժամկետը լրանալուց հետո սահմանների փակ լինելու, չվերթների բացակայության պատճառով չի կարողանում վերադառնալ Հայաստանի Հանրապետություն՝ ներկայանալու զինվորական կոմիսարիատ եւ անցնելու համապատասխան բուժզննություն:
Ստացվում է, որ զորակոչիկ հանդիսացող բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ հետագայում կհայտարարվի հետախուզում, չնայած այն հանգամանքին, որ չեն ներկայացել՝ ոչ իրենց մեղքով եւ չեն խուսափել զինվորական ծառայությունից:
Հաշվի առնելով նշվածը՝ գտնում ենք, որ համապատասխան պետական մարմինները պետք է իրազեկեն զորակոչիկներին եւ համապատասխան դեսպանությունների միջոցով ապահովեն զորակոչիկ հանդիսացող քաղաքացիների վերադարձը, իսկ անհնարինության դեպքում նման քաղաքացիներին համապատասխան կարգի սահմանմամբ տրամադրեն տարկետում՝ մինչեւ իրավիճակի փոփոխությունը:
Նշենք, որ ավելի վաղ միայն Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունն էր հայտարարություն տարածել այն մասին, որ ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիները, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, իրենց տվյալները կարող են ուղարկել դեսպանություն։
Այնուամենայնիվ մեր ստացած տեղեկությունը ցույց է տալիս, որ խնդրին պետք է լուծում տրվի, որպեսզի բարեխիղճ քաղաքացիները չենթարկվեն անհիմն քրեական հետապնդման։
Նմանատիպ նյութեր
12459 դիտում
10:11 19-01-2018
Զորակոչից տարկետում ստանալու իրավունք կստանան 80 բալ հավաքածները. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
862 դիտում
17:13 18-01-2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
700 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
1078 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է