4005 դիտում
10:49 15-05-2020
Բաց սահմաններն այլընտրանք չունեն․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրետե Վեստագերն օրեր առաջ Բրյուսելում հանդես էր եկել հայտարարությամբ, որ Եվրամիությունը հաստատակամ է անդամ պետությունների միջև ներքին սահմանները բացելու հարցում։ Դա է այս տարվա զբոսաշրջային սեզոնը գոնե մասամբ փրկելու միակ տարբերակը: ԵՄ-ի սահմանները փակվել էին մարտի մարտի 17-ից, որի հետևանքով դադարեցվել էին ճանապարհորդությունները Եվրամիության և ոչ եվրոպական երկրների միջև։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, մասնագիտությամբ քաղաքագետ Կարեն Սիմոնյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կորոնավիրուսը կարծես լակմուսի թուղթ լիներ, որը բացահայտեց Եվրոպական Միությունում առկա խնդիրները։ Վերջին քսան տարվա ընթացքում Եվրամիության շրջանակներում որևէ մեկը փակ սահման չէր տեսել։ «Առաջին շրջանում նկատելի էր շոկային իրավիճակ, երբ խնդիրներ էին առաջացել պետությունների միջև, երկրորդում արդեն ընթանում էր կարգավորման փուլը»,- ասաց պատգամավորը՝ համոզմունք հայտնելով, որ ԵՄ-ն ունի այն կանոնակարգերն ու նորմերը, որոնց միջոցով կկարողանա առավելագույն ադապտացվել հետկորոնավիրուսային աշխարհում և հնարավորինս բացառել անվերահսկելի ընթացքը։
Այնուամենայնիվ, Կարեն Սիմոնյանը համոզված է, որ բաց սահմաններով Եվրոպային այլընտրանք չկա, որովհետև որպես աշխարհի երրորդ տնտեսական կենտրոն Եվրամիության անդամ երկրներն ապրում, աշխատում և զարգանում են բաց սահմանների շնորհիվ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1202 դիտում
12:49 23-09-2014
Ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չունեն. Էդուարդ Շարմազանով
2352 դիտում
21:32 27-02-2020
Արցախում արդար ընտրություններն այլընտրանք չունեն. Արցախյան պատերազմի վետերան
Այս բաժնից
1870 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4873 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են