211652_close_icon
views-count1229 դիտում article-date 12:36 15-05-2020

Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը. ՊԵԿ-ի պարզաբանումը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը (կարգը սահմանված է ՀՀ կառավարության 14.05.2020թ. թիվ 730-Լ որոշմամբ): 18-րդ միջոցառման նպատակն է օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող) և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը: Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ այն սուբյեկտները, որոնց. 2020 թվականի ապրիլ ամսվա աշխատակիցների թիվը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. փետրվար և մարտ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թիվը, և. 2020 թվականի ապրիլ ամսվա աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. փետրվար և մարտ ամիսներին հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը: Հարկ է նկատի ունենալ, որ 2020թ. փետրվար, մարտ և ապրիլ ամիսների աշխատողների թվաքանակը և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների մեծությունը հաշվարկվելու է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով արտացոլված տվյալների հիման վրա: Ընդ որում. 1) 2020 թվականի փետրվար ամսվա հաշվարկ է համարվելու` 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հարկային մարմին ներկայացված հաշվարկը: 2) 2020 թվականի մարտ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը: 3) 2020 թվականի ապրիլ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020 թվականի մայիսի 31-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը: Հաշվարկված եկամուտներ են համարվելու վերոնշյալ հաշվարկներով արտացոլված հետևյալ եկամուտների հանրագումարը. Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումները (1.6 սյունակ) Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրությունը (1.7 սյունակ) Այլ հարկման բազան (բացի նպաստներից) (1.8 սյունակ) Հարկման բազայի նվազեցման գումար (1.9 սյունակ) Աշխատողների թվաքանակը որոշվելու է թվարկված եկամուտները (զրոյից մեծ) ապահոված աշխատողների թվաքանակով: Վերը նշված պայմաններին բավարարող և շահառու համարված հարկ վճարողները` 2020 թվականի ապրիլ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին կստանան ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ: Ծանուցումը ստացած հարկ վճարողները կարող են նույն համակարգի միջոցով մինչև 2020թ. հունիսի 10-ը ներառյալ ներկայացնել դիմում (կոդ «cu»)` միանվագ դրամաշնորհ ստանալու համար (դրամաշնորհի հաշվարկման բանաձևը սահմանված է ՀՀ կառավարության 12.05.2020թ. թիվ 726-Լ որոշմամբ և հաշվարկը կատարվելու է 2020թ. մարտ ամսվա տվյալների հիման վրա): Գումարները ժամանակին ստանալու նպատակով` Կոմիտեն առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալին. 1) Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին: 2) Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ: 3) Դիմումներն ուղարկելուց առաջ ևս մեկ անգամ ստուգել բանկային հաշվեհամարի (նիշերի) ճշտությունը: [b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր