211652_close_icon
views-count3944 դիտում article-date 14:07 15-05-2020

Երևանի մետրոպոլիտենը կվերաբացվի մայիսի 18-ին և կաշխատի իր գրաֆիկի համաձայն

Պարետի նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։ Այս մասին տեղեկանում ենք «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի» ֆեյսբուքյան էջից։ Մասնավորապես, վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը: «Երեւանի մետրոպոլիտենում երթեւեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով եւ ձեռնոցներով։ Սպասասրահներում նշանակվելու են ուղեւորների նստեցման եւ իջեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպելու են ուղեւորների արագ, անվտանգ ու անխափան ուղեւորափոխադրումը: Ընդգծեմ նաեւ, որ մետրոպոլիտենի նախասրահներում եւ բոլոր վագոններում առկա են լինելու բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն վերաբացվելու է մայիսի 18-ին եւ աշխատելու է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։ Եղեք առողջ եւ անվտանգ»,-ասված է գրառման մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր