211652_close_icon
views-count1239 դիտում article-date 18:16 15-05-2020

IWF-ը կաջակցի ազգային ֆեդերացիաներին

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան / IWF / կաջակցի ազգային ֆեդերացիաներին և միություններին: Արդեն տարբեր երկրներից ստացվել է լրացուցիչ ֆինանսավորման ավելի քան 130 հայտ: IWF- ն միջոցները կուղղի աջակցելու մարզաձևի զարգացման ծրագրերին։ Դրանք ներառում են միջազգային սեմինարներն ու և մարզագույքի ձեռք բերումը։ Վերանայվել է ֆեդերացիայի ծախսերի նախահաշիվը: Օգնությունը մարզիկներին թույլ կտա նախապատրաստվել ծրագրի համաձայն, իսկ սահմանափակումները վերանալուց հետո այդ միջոցները կծախսվեն միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվելիք մրցումների ճանապարհածախսի և կեցության համար: Լրացուցիչ ֆինանսավորման իրավունք ստանալու համար ազգային ֆեդերացիաները պետք է հաշվետվություն ներկայացնեն իրենց ֆինանսական գործունեության մասին։

Նմանատիպ նյութեր