32714 դիտում
21:38 15-05-2020
Կուտոյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է դատավոր. ով է նա. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Armlur.am
[url=https://armlur.am/1000813/?fbclid=IwAR0qAcGHU0uI4q0m3upu9DnYX531w1LcqZDFPo3V0MEYdXeRgb8BQwpEx3k]Armlur.am[/url]-ը գրում է. Հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինն այս օրերին ստուգում է Գեորգի Կուտոյանի, ինչպես նաեւ վերջինիս ընտանիքի անդամների հեռախոսային մուտքային եւ ելքային զանգերը:
Ասել է թե՝ ով կամ ովքեր են զանգել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանին կամ վերջինիս հայրիկին, մայրիկին, կնոջը կամ, առհասարակ, մտերիմ ընկերներին: Ստանալով հստակ տվյալները, թե ովքեր են զանգել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանին եւ վերջինիս ընտանիքի անդամներին՝ նախաքննական մարմինը զանգահարում է այդ անձանց եւ հրավիրում նախաքննական մարմին՝ հարցաքննության:
Նշենք, որ դեպքից անցել է 4 ամիս , եւ դեռեւս հայտնի չէ, թե ինչի համար է ԱԱԾ նախկին տնօրենը գնացել այդ քայլին եւ ինչու է իր բնակարանում 35 կրակոցներ արձակել: «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում հայտնել էր, որ արդեն հարցաքննվել է նաեւ այն տաքսու վարորդը, որի հետ Կուտոյանը Արշակունյաց փողոցից ուղեւորվել էր Պարույր Սեւակի իր բնակարան, ինչպես նաեւ հայտնել էինք ԱԱԾ նախկին տնօրենի կողմից կնոջն ուղղված նամակի մասին»:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Կուտոյանի հարազատները դիմել են Քննչական Կոմիտե եւ հայտնել , որ չեն ցանկանում՝ քննության ընթացքը հրապարակվի: Ինչեւէ, [url=https://armlur.am/1000813/?fbclid=IwAR0qAcGHU0uI4q0m3upu9DnYX531w1LcqZDFPo3V0MEYdXeRgb8BQwpEx3k]Armlur.am[/url]-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այս գործով հարցաքննվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանը, ով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի քրոջ ամուսինն է: ArmLur.am-ը զրուցեց դատավորի հետ, որը հաստատեց մեր տեղեկությունը՝չցանկանալով այլ մանրամասներ հայտնել:
Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1432 դիտում
07:21 23-04-2024
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»
9662 դիտում
20:42 19-01-2020
Բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին. Արթուր Դավթյանը՝ Կուտոյանի մահվան մասին․ News.am
73198 դիտում
19:30 26-06-2018
Դատավոր կա, դատավոր է, դատավոր էլ կա, «դուռը ծեծում ես, ասում է՝ ներսում մարդ չկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»