Արայիկ Հարությունյանը կրկին հանդիպել է Սամվել Բաբայանի հետ. քննարկվել է համագործակցության հարցը
Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Ինչպես գիտեք, օրեր առաջ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ հանդիպման ժամանակ քննարկել էինք քաղաքական առաջիկա համագործակցության հնարավորությունները:
Պայմանավորվածության համաձայն՝ այսօր հերթական հանդիպումն ենք ունեցել արդեն ընդլայնված կազմով:
Կարեւորելով ծրագրային հիմնադրույթների համադրման միջոցով քաղաքական փոխգործակցության օրակարգի մշակումը՝ պայմանավորվել ենք «Միասնական հայրենիք» կուսակցության եւ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներից ձեւավորել աշխատանքային խումբ, որը կմշակի երկուստեք ընդունելի եւ կիրառելի համագործակցության ծրագիր»,- գրել է նա: