3924 դիտում
22:48 17-05-2020
ԱՄՆ-ում հայտարարել են, որ տնտեսությունը չի վերականգնվի, քանի դեռ չի ստեղծվել պատվաստանյութը
ԱՄՆ-ի տնտեսության վերականգնումը կարող է ձգձգվել մինչև հաջորդ տարի և նախկին մակարդակին հասնելը կարող է կախված լինել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումից: Այս մասին հայտարարել է Դաշնային ռեզերվային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը:
«Տնտեսությունը կվերականգնվի: Դա որոշ ժամանակ կխլի, կարող է ձգվել մինչև հաջորդ տարվա վերջը: Մենք իսկապես չգիտենք», ասել է Փաուելը CBS-ի հետ հարցազրույցում:
Նրա խոսքերով, տնտեսությունը անշեղորեն կվերականգնվի այս տարվա երկրորդ կեսում, եթե չլինի կորոնավիրուսի երկրորդ ալիքը: Սակայն որպեսզի տնտեսությունն ամբողջությամբ վերականգնվի, «մարդիկ պետք է վստահ լինեն իրենց ուժերին, իսկ դրա համար, միգուցե, հարկ լինի սպասել պատվաստանյութին»:
Ապրիլին ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը գերազանցել է 1940 թվականի մաքսիմումը: Նախորդ տարի աշխատատեղերը կորցրել են 20,5 միլիոն մարդ: Գործազրկության մակարդակը աճել է ռեկորդային 14,7%-ի:
Նմանատիպ նյութեր
357 դիտում
08:51 01-10-2020
Ինչպես պետք է վերականգնվի տնտեսությունը հետպատերազմյան շրջանում. «Ժամանակ»
Այս բաժնից
586 դիտում
14:13 26-10-2024
ՌԴ Լիպեցկի մարզում գաղութից փախել է վեց բանտարկյալ
595 դիտում
12:30 26-10-2024
Ադրբեջանի բնակչությունը կարող է ավելացված լինել 1,5 մլն-ով
511 դիտում
12:03 26-10-2024
Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրությունների մասին. երեկոյան մենք հաղթող կլինենք