949 դիտում
10:35 13-05-2015
Քանի դեռ տնտեսությունը և մարդկանց կյանքը կախված են գազից ու նավթից, դժվար է ակնկալել, որ պետությունները չեն զոհաբերի իրենց քաղաքացիներին. Առավոտ
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Ինչի՞ համար են աշխարհում բռնկվում բազմաթիվ պատերազմները: Իհարկե, պատճառները տարբեր են, որոնց թվում էական է պայքարը օգտակար հանածոների և առաջին հերթին էներգակիրների համար։ Քանի դեռ տնտեսությունը և մարդկանց կյանքը կախված են գազից ու նավթից, դժվար է ակնկալել, որ պետությունները չեն զոհաբերի իրենց քաղաքացիներին՝ իրարից այդ բարիքները խլելու համար:
Նույն նավթի և գազի պատճառով ավելի առաջադեմ և ժողովրդավարական ռեժիմները ստիպված են հանդուրժել ու նույնիսկ «ընկերություն անել» վայրագ և հակամարդկային ռեժիմների հետ: Դրա դասական օրինակն են Սաուդյան Արաբիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները: Նույն գործոնը հնարավորություն է տալիս նաև Ռուսաստանին շանտաժի ենթարկել եվրոպական երկրներին, որոնք ստիպված են աչք փակել այդ երկրի ներկայիս քաղաքականության վրա, որպեսզի ձմռանը տաքանան ռուսաստանյան գազով:
Բայց ենթադրում եմ, որ գազի-նավթի դարաշրջանը դեռևս մեր կյանքի օրոք կապրի իր մայրամուտը: Խոսքը ոչ միայն շերտաքարային գազի մասին է, որը կարող է փոխել «գազային երկրների» ուժերի հարաբերակցությունը: Խոսքը սկզբունքորեն նոր տեխնոլոգիաների մասին է, որոնք ստեղծվում են առաջին հերթին Ճապոնիայում և Միացյալ Նահանգներում։
Այս տարվա ապրիլի վերջին ամերիկացի հայտնի գործարար Էլոն Մասէը շուկա է հանել Powerwall տնային մարտկոցը [գինն առայժմ բարձր է՝ 3,5 հազար դոլար], որը կարող է պահեստավորել արևից և քամուց ստացած էլեկտրաէներգիան: Այդպիսի երեք մարտկոց մեկ անգամ լիցքավորելով կարելի է ունենալ 30 կիլովատ հզորություն, որը միջին ընտանիքի օրական սպառումն է: Ըստ Մասքի՝ 2 միլիարդ մարտկոցը, որը նա պատրաստվամ է արտադրել, կլուծի մարդկության համար վերականգնվող էլեկտրաէներգիայի խնդիրը»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
828 դիտում
11:13 19-09-2019
Ոչ իրավական մտածելակերպի պայմաններում դժվար է ակնկալել արդյունավետ աշխատանք․ «Առավոտ»
6923 դիտում
10:35 02-09-2017
Քանի դեռ հասարակական տրամադրությունները չեն զգացվում, դժվար է ասել, թե ինչ է սպասվելու առաջիկայում. «Առավոտ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը