211652_close_icon
views-count947 դիտում article-date 22:09 17-05-2020

ԱԺ իմքայլական պատգամավոր Սոս Ավետիսյանն ընտրվել է ԵԽԽՎ զեկուցող

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չնայած համավարակի ստեղծած օբյեկտիվ դժվարություններին՝ խորհրդարանական դիվանագիտության մեր ջանքները շարունակական են։ Ուրախ եմ ձեզ հայտնել, որ ԵԽԽՎ-ը Մշակույթի, Գիտության, Կրթության և Մեդիա հարցերով հանձաժողովի կողմից միաձայն ընտրվել եմ «Առցանց հաղորդակցման վերահսկողությունը՝ որպես մեդիայի բազմակարծության, տեղեկատվության ազատության և մարդու արժանապատվության սպառնալիք» (The control of online communication: a threat to media pluralism, freedom of information and human dignity) թեմայով զեկուցող։ Սա նշանակում է որ հնարավորություն կունենամ ԵԽ անդամ պետություններում տվյալ խնդրի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնել և զեկույց ներկայացնել համապատասխան հանձնաժողովին և ԵԽԽՎ-ը լիագումար նիստին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր