10288 դիտում
23:30 17-05-2020
Չինաստանի առաջատար համաճարակաբանը Ուհանին մեղադրել է կորոնավիրուսի բռնկման մասշտաբները թաքցնելու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չինաստանի կառավարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով խորհրդական, համաճարակաբան Չժուն Նանշանը հայտարարել է, որ չինական Ուհան քաղաքի իշխանությունները (որտեղից սկիզբ է առել կորոնավիրուսի վարակը), մինչև վերջ փորձել են թաքցնել վարակի տարածման իրական մասշտաբները:
«Տեղի իշխանությունները այն ժամանակ չէին ցանկանում հայտնել ճշմարտությունը: Ամենասկզբում նրանք լռում էին և ես կարծում եմ,որ վարակվածների իրական թիվը ավելի շատ է եղել», ասել է նա CNN-ին տված հարցազրույցում:
Նանշանը պարզաբանել է, որ տեղեկությունները թաքցնելու կասկածներն իր մոտ ծագել են այն բանից հետո, երբ Ուհանում վարակվման դեպքերի պաշտոնական թվերը 10 անընդմեջ նույն մակարդակի վրա էին մնում, մինչդեռ նույն ժամանակահատվածում վարակը արդեն սկսվել էր տարածվել երկրի սահմաններից դուրս:
Համաճարակաբանը նաև նշել է, որ երբ հունվարի 18-ին ինքը անձամբ է քաղաք ժամանել՝ վարակի հետազոտման համար, տեղի շատ բուժաշխատողներ զգուշացնում էին, որ իրավիճակը շատ ավելի վատ է, քան նշվում էր քաղաքային իշխանությունների զեկույցներում:
«Ես շարունակում էի խնդրել, որ ինձ տրամադրեն իրական թվերը: Նրան մեծ դժկամության պատասխանեցին իմ հարցադրմանը», ասել է Նանշանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6261 դիտում
13:39 01-05-2018
Նեթանյահուն մեղադրել է Իրանին միջուկային զենքի մշակումները թաքցնելու մեջ
Այս բաժնից
475 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
670 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
607 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ