6333 դիտում
13:39 01-05-2018
Նեթանյահուն մեղադրել է Իրանին միջուկային զենքի մշակումները թաքցնելու մեջ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հազարավոր փաստաթղթերի պատճեններ են ստացել, որոնք վկայում են, որ Թեհրանը փորձում է միջուկային զենք ձեռք բերել: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/нетаньяху-обвинил-иран-в-сокрытии-разработок-ядерного-оружия/a-43601264]Deutsche Welle[/url]
Երեկ Թել Ավիվում ասուլիսի ընթացքում Նեթանյահուն նաև հայտարարել է, որ գերտերությունների հետ 2015 թվականին միջուկային համաձայնագիրը ստորագրելուց հետո Իրանը թաքցրել է իր միջուկային ծրագրի արխիվները: Նեթանյահուի խոսքերով, Թեհրանը միջուկային զենք է մշակել գաղտնի «Ամադի» նախագծի շրջանակներում: Իսրայելի վարչապետը պատրաստակամություն է հայտնել փաստաթղթեր ներկայացնել այլ երկրների ներկայացուցիչների և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչների՝ ծանոթանալու համար:
Գերմանիան վերլուծում է Իրանի միջուկային գործունեության մասին Իսրայելի կողմից տրամադրված տեղեկատվությունը, սակայն կարևորում է ստուգումների իրականացումը: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը: «Հասկանալի է, որ միջազգային հանրությունը կասկածի տակ է դնում իրանական միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը»,- հայտարարել է Բեռլինը պաշտոնական հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի արձագանքը տարբերվում է եվրոպականից: «Փաստաթղթերը վկայում են, որ Իրանը տարիներ շարունակ միջուկային զենքի գաղտնի ծրագիր է ունեցել», միևնույն ժամանակ, սակայն, հերքում, որ նման զենք է մշակում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն երեկ Եվրոպա և Մերձավոր Արևելք ուղևորությունից վերադարձին: «Դա նշանակում է, որ [գերտերությունների հետ Իրանի միջուկային գործարքը] հիմնված չէ բարեխղճության և թափանցիկության վրա», - ասել է Փոմփեոն` հավելելով, որ Իսրայելի ներկայացրած փաստաթղթերը «նոր տեղեկատվություն» են պարունակում։
Նմանատիպ նյութեր
10375 դիտում
23:30 17-05-2020
Չինաստանի առաջատար համաճարակաբանը Ուհանին մեղադրել է կորոնավիրուսի բռնկման մասշտաբները թաքցնելու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4213 դիտում
16:29 10-12-2017
Նեթանյահուն մեղադրել է ԵՄ-ին երեսպաշտության և երկակի ստանդարտների մեջ
Այս բաժնից
658 դիտում
15:49 02-01-2025
Սիրիայի նոր ղեկավարը հանդիպել է քրիստոնյա հոգևորականների հետ
640 դիտում
15:31 02-01-2025
Չինաստանը սահմանափակումներ է մտցրել ամերիկյան 28 ընկերությունների նկատմամբ
532 դիտում
15:14 02-01-2025
Էրդողանը ծրագրում է փոփոխություններ կատարել իշխող կուսակցությունում և նախարարների կաբինետում