211652_close_icon
views-count10904 դիտում article-date 13:29 18-05-2020

Մայր Աթոռը բժշկական պաշտպանիչ արտահագուստներ նվիրեց առողջապահական համակարգին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Առողջապահության նախարարության մարդասիրական օգնության կենտրոնին փոխանցվեց շուրջ 2000 բժշկական պաշտպանիչ արտահագուստ, որոնց արժեքը կազմում է 16 միլիոն դրամ: Այս օրերին դրանք անհրաժեշտություն են համավարակի դեմ առաջին գծում պայքարող բուժաշխատողներին` անվտանգ և արդյունավետ աշխատանքի համար: Համավարակի ժամանակ կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման նպատակով Մայր Աթոռի կողմից առողջապահության նախարարությանը նախորդիվ փոխանցվել են ընդհանուր առմամբ շուրջ երեսուն միլիոն դրամ արժողությամբ բժշկական սարքավորումներ և պարագաներ: Առողջապահության ոլորտի հետ համագործակցության ծրագրերն իրականանում են Մայր Աթոռի հովանու ներքո գտնվող «ԻԶմիլրյան» բժշկական կենտրոնի միջոցով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր