69244 դիտում
20:45 18-05-2020
Հերթական ավտոմեքենայի թալանը Երևանում. կենտրոնում թալանել են Mercedes G մակնիշի ավտոմեքենան, մինչդեռ ոստիկանությունը 2 շաբաթ է՝ չի կարողանում հայտնաբերել գողին կամ գողերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ահազանգ է ստացել Երեւան քաղաքի բնակիչ Լեւոն Թովմասյանից, ով նշել է, որ այս տարվա մայիսի 12-ին՝ երեկոյան ժամը 21:24-ին, իր Mercedes G մակնիշի ավտոմեքենան կայանել է Երեւան քաղաքի Նալբանդյան 7/1 հասցեում, մտել տուն, այնուհետև մյուս մեքենայով գնացել է խանութ: Մոտ 40 րոպե անց վերադառնալով տուն, նկատել է, որ Mercedes G մակնիշի 10 FX 010 համարանիշի հայելիները թալանված են:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Լ. Թովմասյանն ասում էր. «Ուզում էի խոդ տայի, տեսա հայելիները ծալված են, մտածեցի՝ մարդ ա կպել, ծալվել ա, հետո մոտիկացա ու տեսա, որ հայելիներս ջարդված են:
Այդ պահին զանգահարել եմ 1-02, մի կես ժամ հետո եկան, տարածքի կամեռաները վերցրեցին, երեւոմ ա, որ ինչ-որ մեկը մոտիկանում ա, մեքենայի լույսեր ա ընկնում, ինքը փախնում է…
Հաջորդ օրը զանգում եմ ոստիկաններին, ասում եմ էստեղ էլ կամեռա կա, էնտեղ էլ կա, ինձ ասում են, թե էդ զապիսները չի նկարել, լիքը կամեռաներ կան, որ ոստիկանները չեն վերցրել»,- ասաց նա, նշելով, որ ամեն օր զանգում է ոստիկանություն, սակայն միայն պատասխանում են, թե գործն ընթացքի մեջ է.
«Ոստիկանության կենտրոնականի բաժինն է, ասում են, թե կասկածներ ունեն, բայց էդ մարդը հաստատ որ կողմով էլ եկած լինի, լիքը տեսախցիկներ կան, լիքը թանկարժեք մեքենաներ կան, բա ինչի նրանք չեն թալանել, հենց էդ օրը 20 րոպե կանգնեցի՝ իմս տարան, ինձ թվում ա՝ տարածքի բնակիչներն են»:
Լ. Թովմասյանի խոսքով՝ ինքն իր ուժերով է փորձում գտնել գողերին, ասում է՝ եթե գտավ, լավ չի լինելու, իսկ վերջում՝ իրեն են մեղավոր հանելու՝ հանցագործին վնասազերծելու համար. «Թող ոստիկանությունը ինձ թույլ տա, որ ես բռնեմ, բայց եթե բռնելուց հետո մի բանով խբեցի՝ թող ինձ չդատեն…
Ոստիկաններն ինձ ասում են՝ թափառական գողեր են: Բա եթե թափառական գողեր են, դուք ինչի՞ համար եք, մենակ առանց դակումենտ դուրս եկող քաղաքացիներ եք բռնում 100 հազար տուգանում»:
Լ. Թովմասյանի խոսքով՝ իրեն պատճառվել է մոտ 1600 ԱՄՆ դոլարի վնաս:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+