211652_close_icon
views-count52511 դիտում article-date 17:57 21-12-2022

Երևանում նոր թափ է հավաքում «Շևրոլետ» մակնիշի էլեկտրական ավտոմեքենաների թալանման դեպքերը, իսկ տեսախցիկներով ողողված Արաբկիրում ու Մալաթիայում իրավապահները չեն կարողանում հայտնաբերել գողերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջին ամիսներին մայրաքաղաքում կարծես «ավանդույթ է դարձել»  «Շևրոլետ»  մակնիշի ավտոմեքենաների թալանման դեպքերը։

Ստահակը կամ ստահակները անգամ մեկ գիշերվա ընթացքում թալանում են 3-4 «Շևրոլետ» մակնիշի էլեկտրական ավտոմեքենաներ ու մինչև այժմ մնում են անպատիժ և ոգևորված դրանից՝ շարունակում են իրենց սև գործը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 24-ին անհայտ անձը կամ անձինք թալանել են Սյունիքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Լիլիթ Լ-ին պատկանող Chevrolet տեսակի ավտոմեքենան։  

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Մանուկյան փողոցի 8 շենքի դիմաց թալանել են ավտոմեքենան՝ հափշտակելով լուսարձակները, դիմացի թափարգելը, ինչի հետևանքով մեքենայի տիրոջը պատճառվել է մոտ 1 մլն 500 հազար դրամի վնաս։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, արձանագրել տեղի ունեցածը, կազմել նյութեր և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։ 

Դեկտեմբերի 2-ին Արաբկիր վարչական շրջանի Աղբյուր Սերոբի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված, Երևանի բնակիչ՝ 50-ամյա Արեգ Ն-ին պատկանող Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վրայից ճիվաղը կամ ճիվաղները գողացել են թափարգելը՝ համարանիշով, և լուսարձակները։ Այս դեպքում դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Ավետիսյանի գլխավորությամբ։ 

Նույն օրը Արաբկիրի ոստիկանություն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 46-ամյա Լաուրա Ս-ից, ով հայտնել է, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 22։00-ից մինչև դեկտեմբերի 2-ի ժամը 09։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են Արծրունի փողոցի 28 հասցեի մոտ կայանված, իրեն պատկանող Chevrolet մակնիշի ավտոմեքենայի լուսարձակները և թափարգելը՝ համարանիշով։ Աղբյուր Սերոբի փողոցի մոտից Արաբկիրի ոստիկանության և քննչական բաժնի խւմբը ժամանել են նշված վայր։

Գողությունների 2 փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկությունններով՝ մինչև այսօր ոչ Մալաթիայի ոստիկանները, ոչ՝ Արաբկիրի, չեն հայտնաբերել կատարողներին, մինչդեռ գաղտնիք չէ, որ Երևանի՝ անգամ ոչ պիտանի վայրերում տեղադրված են տեսախցիկներ ու ցանկության դեպում ժամերի խնդիր է, որպեսզի ոստիկաններն ու քննիչները ուսումնասիրություն իրականացնեն հարակից տարածքներում տեղադրված տեսախցիկներում ու կգտնվեն ստահակը կամ ստահակները։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր